Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար ԱՄՆ-ից Patriot...

Մեծ Բրիտանիան 100 մլն ֆունտ ստերլինգ (135 մլն դոլար) կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի կարիքների համար Patriot համակարգերի հրթիռներ գնելու նպատակով: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միջոցներն ուղղվելու են եվրոպական փողերով ԱՄՆ-ում Ուկրաինայի համար զենքի գնումների PURL ծրագրի միջոցով, որին Լոնդոնը միացել է տարվա սկզբին: Օգնության փաթեթում կներառվեն նաև խոշոր տրամաչափի հրետանային արկեր և անօդաչու թռչող սարքեր: Նշվում է, որ սպառազինությունը կհասցվի մինչև ձմեռային ժամանակահատվածի վրա հասնելը: Հայտարարությունն արվել է Ուկրաինային զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի հանդիպման ընդառաջ, որը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բրիտանական կողմից Ուկրաինային փոխանցված խոշոր տրամաչափի հրետանային արկերի ընդհանուր քանակը հասել է 1 միլիոնի: Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Լոնդոնն արդեն Կիևին է մատակարարել 25,000 անօդաչու թռչող սարք՝ ապրիլին խոստացված 120,000 դրոններից: