Պետքարտուղարություն. Հարավային Կովկասում ԱՄՆ-...

Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԱՄՆ-ի միակ նպատակը կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանությունը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնը ապակայունացում են բերում Հարավային Կովկասում։