Պետքարտուղարություն. Բլինքենը Ալիևի հետ քննար...

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շարունակման կարևորությունը։ Զրույցի մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ինչպես նշվում է Միլլերի հայտարարության մեջ, զրույցի ընթացքում Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման հիմքեր չկան և զգուշացրել է, որ կողմերի ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը խաթարում են խաղաղության հեռանկարները։