Պետք է շարունակենք աշխատել Հայաստանի և Արևմու...

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ուրախ է՝ Հայաստան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի համար։ Քաղաքական գործիչն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ կիսելով Յենս Ստոլտենբերգի գրառումը հայաստանյան հանդիպումների մասին։

«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը  Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»,- գրել է կոնգրեսականը։