Պետք է քննարկել աղբահանությունը մասնավորին ար...

Նախորդ շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրասպարատային պատահար, որի ընթացքում աղբահանություն իրականացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկվել, գտվում է հիվանդանոցում, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ակնկալում է՝ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չեն ունենա, այլ կունենան իդեալական կատարված աղբահանություն Երևանում։

Նա նաև հանձնարարեց նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանել, որպեսզի հասկանան՝ համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել. «Այստեղ որոշակի դեբատ կա, որովհետեւ անընդհատ ծախսերն աճելու տեդենց կա, և միգուցե ծախսերի տրամաբանության մեջ կարող ենք դիտարկել մասնավոր ընկերությանը կամ ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը։ Եթե որոշենք որ ոչ՝ ոչ, բայց այնուամենայնիվ, այդ քննարկումը պետք է սկսել բաց եւ թափանցիկ»: