«Պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանն ասել է, թե իրենց հաջողվել է  կենտրոնասիական տարածաշրջանում հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին. «Պետք է մտածել, թե ինչպես կազմակերպել այդ երկու պետությունների կյանքը»,- ասել է նա։

Ըստ Լուկաշենկոյի՝ և Հայաստանում, և Ղրղզստանում «խնդիրները կուտակվել են ոչ մեկ տարում, ոչ երկու, ոչ երեք և ոչ հինգ։ Սրանք երկարատև ցավի կետեր են»։ Նա շեշտել է, որ և Հայաստանը, և Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում են։