Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապա...

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», մեր աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով, քանի որ Փաշինյանը բացակայում է երկրից եւ չի կարող մասնակցել վարչության նիստերին։

Գրեթե անհավանական են համարում, որ վարչությունը հօգուտ Հայկի որոշում կկայացնի, քանի որ ՔՊ վերահսկող հանձնաժողովն արդեն Հայկի «դատավճիռը» կայացրել է եւ կուսակցությունից հեռացելու առաջարկով դիմել է վարչություն։ Ըստ ՔՊ կանոնադրության, նախ վերահսկող հանձնաժողովն է քննում գործերը, եթե համարում է, որ արժանի է հեռացման, ապա վարչության որոշումը, կարելի է ասել, մեխանիկական է լինում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում