ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վերադառնում է ԱՄՆ–ից, այս պահին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում է։
Նա այտեղից տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Փարիզում բացվել է «Սեզանը և մենք» ցուցահանդեսը, որը ցույց է տալիս Սեզանի ազդեցությունը կերպարվեստի հետագա զարգացման վրա և առիթից օգտվելով, որ ժամանակ ունեինք, այցելեցինք ցուցահանդես»։



