
Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՊԵՏՔ Է ԱԶԳԸ ՊԱՐՏԱԴՐԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ՝ ՍՏԱՆՁՆԵԼՈւ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆԸ
Փաշինյան-Էրդողան հեռախոսային պայմանավորվածության պտուղները երևում են:
Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդին: Սա ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական պարտավորություն է: ՊԵՏՔ Է ԱԶԳԸ ՊԱՐՏԱԴՐԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ՝ ՍՏԱՆՁՆԵԼՈւ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆԸ:
Ռուսաստանի Դաշնությունը պետք է անտեսի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը և գործողությունները ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, քանի որ դրանք հակասում են հայ ազգի շահերին, հակասում են նույնիսկ 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ռուսաստանի Դաշնությունը պետք է հաշվի առնի, որ թեև Արցախի Հանրապետությունը չի ստորագրել 09.11.2020թ. եռակողմ հայտարարությունը, սակայն Արցախի ժողովուրդը հանդիսանում է այդ հայտարարության ՇԱՀԱՌՈւՆ: Խաղաղապահ ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ պաշտպանել Արցախի ժողովրդին»: