Պետդումայի պատվիրակությունը ԱՄՆ-ում կքննարկի...

Ռուսաստանցի խորհրդարանականները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, պլանավորում են հանդիպումներ անցկացնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակում և Պետքարտուղարությունում: Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, որը մտնում է ռուսական պատվիրակության կազմի մեջ։

«Մենք հանդիպումներ ենք պլանավորել Պետքարտուղարության և ԱՄՆ փոխնախագահ Վենսի գրասենյակի ներկայացուցիչների հետ», - Նիկոնովն ասել է Առաջին ալիքի եթերում։

Նա նշել է, որ ռուսաստանցի խորհրդարանականների այցի երկրորդ օրը նվիրված կլինի հենց ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներին։

«Մենք կհանդիպենք այն մարդկանց հետ, որոնք Ազգային անվտանգության խորհրդում զբաղվում են Ռուսաստանի հարցերով», - ասել է նա։

Նիկոնովի խոսքով՝ նաև հանդիպում կկայանա փորձագիտական ​​խմբի ներկայացուցիչների հետ։

«Սա բավականին մեծ խումբ է, մոտավորապես 20 առաջատար ամերիկացի քաղաքագետներ, որոնք նույնպես ցանկություն են հայտնել կարծիքներ փոխանակել», - նշել է պատգամավորը։