Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ այսպես կոչված Հարավային Օսիայի և Վրաստանի վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ այսպես կոչված Հարավային Օսիայի և Վրաստանի վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Ներկայիս իրադարձությունների ֆոնին մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հարավային Օսիայի և Վրաստանի վարչական տարածքի բաժանարար սահման մեկնելուց: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին կարգելվի մեկնել Ռուսաստանի կողմից բռնազավթված Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջանների վարչական սահմանային գոտիներ»:
Դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետևել տեղական ԶԼՄ-ներին՝ ծավալվող իրադարձություններին տեղյակ լինելու համար:



