Պետական պարտքը կպահպանենք այնքան, որքան հիմա...

2027 թվականին հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0,6 տոկոսային կետով։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Միաժամանակ, կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,7 տոկոսը, իսկ պետական բյուջեի պակասուրդը ՝ 3,4 տոկոս՝ 2026 թվականի համար ծրագրված 4,5 տոկոսի դիմաց։

«Պետական պարտքը կկայունանա 47 տոկոսի շրջանակներում, իսկ տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում՝ 6 տոկոսի սահմաններում։ 2029 թվականին հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25,7 տոկոսի, իսկ կապիտալ ծախսերինը՝ 5,9 տոկոսի։ Պետական պարտքը կնվազի մինչև 46,4 տոկոս, իսկ պակասուրդը կլինի 2 տոկոսից ցածր», — նշել է Վահե Հովհաննիսյանը։