Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, նշանակված էր ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը տեղի չունեցավ: Պաշտպանները դատարանին տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով չի ներկայանա դատական նիստին։ Այդ պատճառով նիստն ընդմիջվեց, այնուհետև հետաձգվեց:
Այս պահին Մանվել Գրիգորյանի գործով փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մանրամասներ է ներկայացնում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի, ոստիկանություն ներկայացրած հաղորդման և նրան դատապարտյալների հիվանդանոցում պահելու մասին:
«Այն, ինչ որ այսօր տեղի է ունենում մեր երկրում, ես մեկ բառով կարող եմ բնութագրել՝ անօրինականություն անօրինականության հետևից պետական լիազոր մարմինների կողմից, իսկ իրավապաշտպանը, փքաստաբանը, ով բարձրաձայնում է, բացարձակ չի կատարվում ոչ մի գործառույթ, որպեսզի առերևույթ անօրինականություն կատարող անձանց ենթարկեն պատասխանատվության, առավել ևս, երբ նրանց արարքի մեջ, ինչու չէ, առկա է նաև հանցակազմ»,-նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը:
Լևոն Բաղդասարյանն իր հետ բերել է նաև, իր խոսքով, հայաստանի երկու հեղինակավոր բժիշկների կարծիքներ մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ փաստելու, որ վերջինս շտապ բուժման կարիք ունի.«Անձի կյանքին վտանգ է սպառնում: Այսինքն՝ պետք է սպասենք, մինչև անձը մահանա, որ հետո փորձենք մեղավորնե՞ր ման գալ»:



