ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
«Ոչ, այս պահին բարձր մակարդակի ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են ի հայտ գալ, հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը: