ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Պուտինը չի նախատեսում, ոչ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։