Պեսկովը հայտարարել է, որ Լիտվան Ռուսաստանից տ...

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքերը Կալինինգրադի սեփականության մասին վկայում են այն մասին, որ Վիլնյուսը տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լիտվան մեր երկրի համար անբարյացակամ պետություն է, մեզ թշնամաբար տրամադրված պետություն, որը, ի թիվս այլ բաների, ինչպես պարզվում է, ունի տարածքային պահանջներ։ Սա արդարացնում է մեր խորը մտահոգությունները և արդարացնում է մեր պետության անվտանգությունն ապահովելու համար առկա և ապագա բոլոր միջոցները»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ, Նաուսեդան Կալինինգրադն անվանել էր «Փոքրիկ Լիտվայի» մաս։