Պեսկովը երկրորդական կամ երրորդական է անվանել...

Արեւմտյան որոշ երկրների ներկայացուցիչներ հրաժարվել են ներկա գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, ինչը Մոսկվայի կողմից պատասխան միջոցների պատրվակ չի հանդիսանա, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ես չեմ կարծում, թե դա ինչ-որ առիթ է որեւէ պատասխան քայլի համար, երդմնակալությունը, նախ եւ առաջ, պետության ղեկավարի համար գործողություն է, որն անցնում է Սահմանադրության համապատասխան, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանի քաղաքացիների, այն մարդկանց համար, ովքեր քվեարկել են իրենց նախագահի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա կարծիքով՝ «մնացած ամեն բան երկրորդական է կամ երրորդական»։