Պենտագոնը բանակցություններ է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում գտնվող երեք ռազմական բազա մուտք գործելու հարցով՝ հաղորդում է The New York Times (NYT)-ը։
Ըստ թերթի՝ խոսքը վերաբերում է Գրենլանդիայի արևմուտյան շրջանին, որտեղ նախկինում տեղակայված են եղել ամերիկյան օբյեկտները։ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար գեներալ Գրեգորի Գիյոն հայտարարել է բազաներ մուտք գործելու իր ցանկության մասին՝ Արկտիկայի աճող ռազմավարական նշանակության պատճառով։
Բանակցություններն ընթանում են 1951 թվականի համաձայնագրի շրջանակներում, որը ԱՄՆ զինվորականներին կղզում լայն լիազորություններ է տալիս։ Ներկայումս Գրենլանդիայում գործում է ամերիկյան մեկ ռազմաբազա։



