Պենտագոնում կարծում են, որ ԱԲ-ը կարող է օգնել...

Պենտագոնի միջուկային կառավարման, կապի եւ վերահսկման համակարգը հնացել է եւ արդիականացման կարիք ունի, արհեստական բանականությունը կարող է օգնել լուծել այդ խնդիրը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ ԶՈւ Ռազմավարական հրամանատարության (USSTRATCOM) ղեկավար, ՌՕՈւ գեներալ Էնթոնի Քոտոնը, որի խոսքերը մեջբերել է Air Force and Space Magazine ամսագիրը։

«Նրա խոսքով՝ USSTRATCOM-ն «ուսումնասիրում է բոլոր հնարավոր տեխնոլոգիաները, հնարքներն ու մեթոդները», որոնք կարող են օգնել արդիականացմանը։ «ԱԲ-ը կընդլայնի որոշումների ընդունման մեր հնարավորությունները,- ասել է Քոտոնը ԱՄՆ ՊՆ հետախուզության տեղեկատվական համակարգերին նվիրված համաժողովում։- Բայց մենք երբեք չպետք է թույլ տանք արհեստական բանականությանը մեր փոխարեն ընդունել այդ որոշումները»։

«Առաջավոր համակարգերը կարող են մեզ տեղեկացնել ավելի արագ եւ արդյունավետ»,- շարունակել է նա։ Քոտոնը կարծում է, որ ԱԲ-ը կարելի է օգտագործել տվյալների հավաքման եւ դրանց փոխանակման արագացման ավտոմատացման համար։ Նա ավելացրել է, որ «անհրաժեշտ է հետազոտական ջանքերն ուղղել ռիսկերի ընկալմանը», որոնք կարող են առաջանալ ԱԲ-ը օգտագործելիս։