ԱՄՆ-ը չի փոխել սահմանափակումների վերաբերյալ դիրքորոշումը իր տրամադրած զենքով ռուսական տարածքի խորքին հարվածելու հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Պատրիկ Ռայդերը։
«Ոչ մի հայտարարություն քաղաքականության փոփոխության մասին չունեմ»,- ասել է նա։
Ռայդերը հիշեցրել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հնարավորություն կունենա հանդիպել ուկրաինացի եւ միջազգային գործընկերների հետ այս շաբաթվա վերջում, «Ռամշթայն» ձեւաչափի շրջանակում։
«Մենք այնտեղ կկենտրոնանանք այն բանի, վրա, որ նորից ավելի լավ հասկանանք Ուկրաինայի պահանջմունքները անվտանգության ուղղությամբ օգնության հարցում, եւ թե ինչպես ավելի լավ բավարարենք դրանք»,- ասել է նա։
«Բայց մեր քաղաքականության որեւէ փոփոխության տեսակետից ոչինչ ասել չեմ կարող։ Նորից ասեմ. ոչ մի փոփոխություն չի կատարվել»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը։