Պենտագոնում հայտարարել են աշխարհի կողմից անկա...

Համաշխարհային հանրությունը թևակոխում է ռազմավարական անկայության աճի ժամանակաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման կանխատեսում է արել Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:

«Մենք մուտք ենք գործում երեք բևեռ ունեցող աշխարհը, որտեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը, բոլորն էլ մեծ տերություններ են: Կարծում եմ՝ մենք մուտք ենք գործում մի աշխարհ, որը ռազմավարական առումով սկզբունքայնորեն լինելու է ավելի անկայուն, քան, օրինակ, վերջին 40, 50, 60 կամ 70 տարիներին էր»,- ասել է Միլլին:

Նա կարծիք է հայտնել, որ մեծ նշանակություն է ունենալու երեք գերտերությունների միջև խաղաղության պահպանումը: