ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանում Ամերիկայի նպատակները մնում են անփոփոխ, հայտնում է Reuters-ը։
«Էպիկական ցասումն այլ բան է։ Այն ուղղված է լազերի պես, այն վճռական է։ Մեր նախագահի կողմից մեր առջև դրված նպատակները մնում են հենց այնպիսին, ինչպիսին եղել են առաջին օրը»,- ասել է նա Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հեգսեթն ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակները ներառում են Իրանի հրթիռների, արձակման կայանքների և արդյունաբերական բազայի ոչնչացումը, որպեսզի նրանք չկարողանան այն վերականգնել, ինչպես նաև ռազմածովային նավատորմի կործանումը և երաշխավորումը, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա։
«Իրանը տասնամյակներ շարունակ պետական ռեսուրսներն ուղղորդել է ոչ թե իր ժողովրդի կարիքներին, այլ հրթիռներին, անօդաչուներին և ստորգետնյա կառույցներին։ Բայց մենք որսում ենք դրանք... այնպես, ինչպես աշխարհի ոչ մի այլ բանակ չի կարող անել, և արդյունքներն ինքնին խոսուն են»,- հավելել է նա։



