Պենտագոնի ղեկավարը մոտ 2000 զինվորականի բերել...

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր մոտ 2000 զինվորականների և մի քանի ստորաբաժանումների բարձր պատրաստության վիճակի է բերել՝ հրամայելով պատրաստ լինել տեղակայմանը՝ բարձրացնելով պաշտպանության նախարարության կարողությունը՝ արագ արձագանքելու Մերձավոր Արևելքում փոփոխվող անվտանգության միջավայրինԱյս մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհի հայտարարության մեջ։

«Այս պահին ուժեր տեղակայելու որոշումներ չեն ընդունվել։ Նախարարը շարունակելու է գնահատել մեր զինված ուժերի վիճակը և սերտ կապ պահպանել դաշնակիցների ու գործընկերների հետ։

Բացի այդնա հավանություն է տվել «Ջերալդ ՌՖորդ» ավիակրի հարվածային խմբի տեղակայման երկարաձգմանը ԱՄՆ նավատորմի Եվրոպա-Աֆրիկա/Վեցերորդ նավատորմի գործողությունների տարածքումՀարվածային խումբը մոտենում էր իր վեցամսյա տեղակայման ավարտին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատասխանատվության գոտում», - ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարության մեջ: