Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել...

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Պենտագոնի ղեկավարի այցի նպատակն ԱՄՆ ընտրությունների նախաշեմին Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է։

CNN-ի փոխանցմամբ՝ Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու զենքի հարցում Ուկրաինայի կարիքները։