Պենտագոն. Անցած շաբաթվա ընթացքում Մերձավոր Ար...

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են 14 հարձակումների՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբինչի հետևանքով տուժել է 24 մարդ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ, Ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը հաստատել էոր Իրաքում զորքերը հոկտեմբերի 17-ից 24-ը 11 անգամ հարձակման են ենթարկվելմինչդեռ Սիրիայում գտնվող զորքերը նույն ժամանակահատվածում երեք անգամ են հարձակման ենթարկվել:

Պենտագոնի պաշտոնյաներն ավելի վաղ պնդում էինոր Իրանն է կանգնած ամերիկյան զորքերի վրա կատարված բոլոր հարձակումների հետևումթեև ներկայումս որևէ ապացույց չկաոր այդ երկրի ղեկավարությունն է տվել հարձակումների հրամանը:

Նախօրեին հրթիռ է արձակվել Իրաքի Ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ։ Այն կասեցվել էվիրավորներիզոհերի կամ բազայի ավերածությունների մասին չի հաղորդվումՆույն բազանորը գտնվում է Բաղդադից արեւմուտքհարձակման է ենթարկվել հոկտեմբերի 18-ին։ Հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ և որոշակի վնաս է հասցվել բազային։

Նույն օրը հարձակումներ են տեղի ունեցել Էրբիլի մերձակայքում գտնվող «Ալ-Հարիր» ավիաբազայի և Սիրիայի Ալ-Թանֆ կայազորի վրա։ Առաջին միջադեպից տուժածներ չկանսակայն երկրորդի ժամանակ տուժել է 20 ամերիկացի զինվորական։

Հոկտեմբերի 19-ին ամերիկյան «Քարնի» ռազմանավը գտնվել է Կարմիր ծովի հյուսիսումերբ այն խոցել են Եմենում հութի ուժերի կողմից արձակված 4 ցամաքային հարվածային թեւավոր հրթիռներ և 15 անօդաչու թռչող սարքեր:

Այդ օրը լրացուցիչ հարձակումներ են տեղի ունեցել Բաղդադի դիվանագիտական ​​աջակցության կենտրոնում, Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ և Եփրատում գտնվող առաքելության աջակցության հաստատության վրա՝ Սիրիայի հյուսիս-արևելքում: Բացի այդ, հոկտեմբերի 20-ին հարձակում է եղել Ալ-Հարիր ավիաբազայի վրա, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Սիրիայի Ալ-Թանֆ կայազորի դեմ: