
Չինաստանի մայրաքաղաքի իշխանություններն ավելի քան 82 000 մարդու են տեղափոխել անվտանգ վայրեր հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Բացի այդ, մայրաքաղաքի ավելի քան 3200 շինհրապարակում դադարեցվել են աշխատանքները։
Օգոստոսի 4-ի կեսօրին Չինաստանի օդերևութաբանական ծառայությունը Պեկինում հայտարարել է հորդառատ անձրևների նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Տեղատարափ անձրևը սկսվել է մոտավորապես ժամը 18:00-ին և տևել մինչև օգոստոսի 5-ի առավոտ։
Անցյալ շաբաթվա սկզբին նույնպես Պեկինում սաստիկ տեղատարափներ են գրանցվել, որոնք 44 մարդու կյանք են խլել, ավելի քան 80 000 մարդ ժամանակավորապես տեղափոխվել է անվտանգ շրջաններ։