ՊԵԿ-ը քննարկել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Մեղրու,...

ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը օրերս հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի գծով տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպմանը բարձր եմ գնահատել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ընդգծելով մաքսային ենթակառուցվածքների արդիականացման կարևորությունը տարածաշրջանային ներկայիս կարևոր նախաձեռնությունների արդյունավետ իրագործման համատեքստում։

Քննարկման ընթացքում անդրադարձ ենք կատարել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ ՊԵԿ-ի ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես, ներկայացվել են Մեղրու (Ագարակ) սահմանային անցակետի, Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացիկ փուլերը, դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Բացի այդ, քննարկել ենք նաև սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նախագծերի կառավարմանն ուղղված օժանդակության ծրագրերի արդյունավետությունը»,- գրել է նա։