Մամուլում արտահոսած տեղեկությունների համաձայն երեկ Հակակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն:
Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵկ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:
Politik.am-ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեում եղած վարկածներից մեկի համաձայն կոռուպցիոն այս պատմության թելերը տանում են ՊԵԿ վերնախավ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները չեն բացառում, որ քննության ընթացքում կհնչի նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի անունը։



