ՊԵԿ-ն արձանագրել է թուրքական ապրանքներ ներկրե...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է թուրքական ապրանքների ներկրման փորձեր: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ այդ դեպքերում ապրանքները դուրս են հանվել երկրից, չի թույլատրվել ներմուծումը:

«Նման փորձերի հավանականությունը կա, մենք շատ լավ գիտենք բոլոր ռիսկերը և մեր վարչարարական գործիքակազմով կսահմանափակենք անօրինական գործողությունները»,-ասաց Արտեմ Կարապետյանը: