Պեգովին մեղադրանք է առաջադրվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս բլոգեր, WarGonzo նախագծի ստեղծող Սեմյոն Պեգովին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել «ռազմական թեմաներով քարոզչական նյութեր» ստեղծելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դատախազությունը նշել է, որ մեղադրանքն առաջադրվել է հոդվածով, որը պատիժ է նախատեսում Ռուսաստանի գործողությունները «հիմնավորելու, օրինական ճանաչելու, ժխտելու», ինչպես նաև ՌԴ ԶՈւ-ին «փառաբանելու» համար։

Հետաքննությունը պարզել է, որ Պեգովը YouTube-ում և Telegram ալիքում WarGonzo նախագծի շրջանակներում համակարգված կերպով քարոզչական նյութեր է ստեղծում ռազմական թեմաներով, պարզաբանել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Դեկտեմբերի 15-ին Պեգովը եղել է այն 198 գործիչների թվում, որոնց նկատմամբ Ուկրաինայի ղեկավարությունը պատժամիջոցներ էր սահմանել։