ՊԲ հրամանատարն ու ԱԱԽ քարտուղարը քննարկել են...

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: