Պայթյուն Հնդկաստանում, դեղագործական գործարանո...

Հնդկական Անդհրա Փրադեշ նահանգի դեղագործական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 17 մարդ, Reuters-ին տեղեկացրել են Հնդկաստանի արդյունաբերության նախարարությունում։

Գործակալության աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորվել է մոտ 40 մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի Scientia Advanced Sciences մասնավոր ընկերությունում։ Կառավարական պաշտոնյաները կասկածում են, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական ռեակտորում։

Նահանգի կառավարությունը կարգադրել է հետաքննել միջադեպը։