
Պայթյուն է որոտացել Իրանի Քերմանշահի նաանգում։ Այս մասին հայտնում է Mizan-ը։ Պայթյունի պատճառը եղել է վառելիքի բաքը։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Դոլաթ-Աբադեի արդյունաբերական գոտում։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշենք, որ վերջին շաբաթներին Իրանում մի քանի պայթյուններ էին որոտացել։