
Պաղեստինը հայտ է ներկայացրել է BRICS-ին լիիրավ անդամակցության համար, բայց դեռևս պատասխան չի ստացել:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։
«Մենք հայտ ենք ներկայացրել, բայց, ինչպես գիտեք, Պաղեստինն ունի որոշակի պայմաններ։ Ես կարծում եմ, որ Պաղեստինը միավորմանը որպես հյուր կմասնակցի այնքան ժամանակ, մինչև պայմանները թույլ կտան նրան դառնալ լիիրավ անդամ։ Մենք դեռևս պատասխան չենք ստացել», - ասել է դեսպանը։
BRICS-ը միջպետական միավորում է, որն ստեղծվել է 2006 թ. Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից։ 2011 թ. դրան միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականից BRICS-ի կազմում են նաև Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը, իսկ 2025 թ. հունվարից՝ Ինդոնեզիան։
Գործընկերոջ կարգավիճակով դաշինքի հետ համագործակցում են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը։