Պաղեստինի իշխանությունները հայտարարել են նոր կաբինետի ստեղծման մասին, որտեղ, ի թիվս այլոց, ներկայացված է նաև հայ նախարար։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Wafa լրատվամիջոցը:
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար։
Նշվում է, որ Աղաբեկյանը ծնվել է Հորդանանում 1958թ.-ին։ Նա Պաղեստինում Եկեղեցական գործերի վերահսկման Նախագահի Գերագույն կոմիտեի անդամ է: 1983 թվականին նա ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ինդիանա նահանգի Փերդյու համալսարանում, իսկ Պիտսբուրգի համալսարանի քաղաքական հարցերով դոկտորի կոչում։ 1988-2008 թվականներին աշխատել է Երուսաղեմի համալսարանում՝ որպես դոցենտ, ապա՝ դեկան։