Պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիր...

Հայաստանում դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով: 

Ինչպես տեղեկացնում է Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում մի քանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով։ Բայց եղել են նաեւ դեպքեր, երբ նրանց մոտ  հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է ասել՝ չենք ունեցել: Իհարկե, «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիվանդության ավելի ծանր ընթացքի հարցում»,- նշեց նախարարը: