Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով....

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ) 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։

  • պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով,
  • ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով,
  • ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։

Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»։