Պատմության մեջ առաջին անգամ Հունաստանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել:
«PASSEX» անվամբ զորավարժությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ից 18-ը Միջերկրական ծովում՝ Կիպրոսի և Հունաստանի մոտակայքում։
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցել են հետևյալ նավերը.
Հնդկաստանի ռազմածովային ուժեր՝ INS Trikand (F51) գաղտնի ֆրեգատ, INS Chennai (D65) էսկադրային նավ, INS Sumedha (P58) կորվետ և INS Satpura (F48) ֆրեգատ։
Հունաստանի ռազմածովային ուժեր՝ HS Themistokles ֆրեգատ (F465), HS Psara պարեկային նավ (P67), HS Elli պարեկային նավ (P29) և HS Ritsos պարեկային նավ (P67)



