WTI տեսակի ամերիկյան նավթի գինը կտրուկ նվազել է: Պատմության մեջ առաջին անգամ այն վաճառվում է 0 ցենտից պակաս գնով:
Լոնդոնի ֆոնդային բորսայում կայացած «ICE Futures» - ի տվյալների համաձայն, արժեքը 1 բարելի դիմաց 1 դոլարից էլ ցածր է՝ հասնելով մինչեւ -40 դոլարի:
Դա WTI տեսակի նավթի 2020-ի մայիսին մատակարարման ֆյուչերսի արժեքն է:
Ավելին՝ այստեղ
Ի դեպ, տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում խորհուրդ է տալիս այդքան չանհանգստանալ:
Ըստ նրա՝ «ճիշտ է՝ նավթի գինը երկարաժամկետ, կայուն անկման ֆունդամենտալ պատճառներ ունի՝ առաջարկի և պահանջարկի անբարենպաստ փոփոխությամբ պայմանավորված, սակայն այս աննախադեպ «-» գինը վերաբերում է մայիս ամսին մատակարարվող նավթի ֆյուչերսներին, որոնց ժամկետը լրանում է վաղը: Քանի որ աշխարհի տնտեսությունները «կանգնած են», մայիսին մատակարարվող նավթը շատ քչերին է պետք: Իսկ քանի որ այդ նավթի պահեստավորումը ևս ծախս է, շատերը վճարում են մայիսի նավթից ազատվելու համար, և ձևավորվում է բացասական գին»: