
Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Խորին հարգանքով մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հունաստանի ժողովուրդը Հայաստանի ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ցեղասպանության ցավը։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դենդիասը։