Պատգամավորները «լեւի՞» են գնում, որ ուզում են...

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիրքանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։ Բայց 2023-ի բյուջեի նախագծում այդ որոշումը տեղ չի գտելքանի որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ԱԺ աշխատակազմի «էկոլոգիապես մաքուր» գաղափարները։ Բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն առաջարկեց հրաժարվելառհասարակծառայողական մեքենաներից եւ օգտվել տաքսիներից՝ օրինակ վերցնելով այլ երկրների փորձիցորով կնպաստեն ինչպես ծախսերի կրճատմանըայնպես էլ «պադավատապետությունից» կհրաժարվեն։ Վահան Նարիբեկյանը հակադրվեց այդ գաղափարին։ «Հրատապ բաներ կանորմիանշանակչի լինի տաքսիով անելկամ չես կարող վստահել տաքսու վարորդինոր ինքը քեզ կոնկրետ տեղ պիտի տանիոր քո պայմանավորվածությունը գաղտնի պետք է մնադրա համար կան էդ վարորդները»,- ասաց Նարիբեկյանը։

Ի դեպԽաչատրյանն ակնարկեց նաեւոր պատգամավորների գործուղումները շատ ենմեծ կազմով են գնումու այդքան էլ արդյունավետ չեն անցնում։ «Իրականումնկատվում էոր կարելի էր ավելի արդյունավետ աշխատել էդ մասով»,- ասաց պատգամավորըով գործուղումների գնալու ցանկություն չունի։ Նարիբեկյանն էլ հաստատեցոր 2022 թ․ գործուղումները 2021-ի նկատմամբ 27-ով աճել ենիսկ այս պահին փաստացի ինն ամսվա ընթացքում եղել են 82-ըբայց ինքը կողմ է գործուղումներինորովհետեւ «ցանկացած մարդու մոտ առաջանում է նոր միտք՝ ավելի լավ Ազգային ժողով կամ ավելի լավ Հայաստան ունենալու համար»։

Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական ենորովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդենշարժիչները խափանվել ենարդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեցոր նախատեսում էին Volkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերելորոնք այս պահին շուկայում ամենաէժանն ենեւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվելդա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպնմանատիպ մի մոդելորքան հիշում եմժամանակին առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

Ես ասացիոր որոշ չափով ես ընդունում եմ դաբայց լինում են դեպքերոր տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվիթե ուր են իրենք գնումեւ նպատակահարմար չէոր իմանան։

Ժողովրդից թաքուն տե՞ղ են գնում պատգամավորներըաշխատակազմի անդամները։

Կարող են եւ գնալ։

Ո՞ւր։

Ի՞նչ իմանամիրենց հարցրեք։

- «Լեւի՞» են գնում։ Նախկինումօրինակպատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորներըոր չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն տեղե՞ր են գնում։

Կարող էես չեմ կարող ասել։

Այս ընթացքում եղե՞լ է նման դեպքոր պատգամավորներն ինչ-որ թաքուն տեղեր են գնացել։

Չեմ կարող ասելի՞նչ իմանամես իրենց հետ չեմ եղել։

Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունըոր իրենք կարող է եւ գնում են նման տեղեր։

Ենթադրում եմ։

Իսկ Դուք՝ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավարթաքուն տեղեր գնո՞ւմ եք։

Ոչ։

Այսինքն՝ Դուք կարող եք տաքսիներով էլ ազատ տեղաշարժվել։

Միանշանակ։

Հանձնաժողովի նախագահների մեքենաների փոխարինման կարիք կա՞թե՞ ոչ։

Այոկա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն ենոր քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության ենիսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

Ասացիք՝ գործուղումների թիվն ավելացել է։ Մենք էլ ենք նկատելոր շատ հաճախ են պատգամավորները մեկնում գործուղումներիչե՞ք կարծումոր սա բյուջեի վատնում էինչի համար հաճախ էինք քննադատում նախկին պատգամավորներին։

Ես էդ կարծիքին չեմ։

Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանըհայրենիքիներբ մեկնել եք գործուղման։

Էնինչը որ անում ենք տարվա ընթացքումդրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

Պարզապեսձեր պատգամավորներից ոչ բոլորն են շրջագայել նախորդ իշխանությունների օրոքհիմա իրենց համար շրջագայելու հիանալի առիթ էեւ նրանց լուսանկարներից ու ոգեւորված  գրառումներիցսելֆիներից հասկանում ենքոր այդ գործուղումներն ավելի շատ զբոսաշրջային բնույթ են կրում։

Դա քաղաքական եւ պատգամավորներին ուղղված հարց էինձ հետ կապ չունի։

Ձեր դեպքում էլ է դա հնարավոր ասել՝ շատ եք մեկնում գործուղումներիթեպետ Դուք հարուստ պաշտոնյա եքնախկինում ճամփորդած կլինեք։

Շնորհակալությունհամեմատական կարգով՝ գուցե։ Բայց ես իմ լուսանկարները չեմ հրապարակում։ Իմ գործուղումները՝ բոլորը երեւում են մեր կայքումթե ինչ ենք արելինչ աշխատանքներ ենք տարելում հետ ենք հանդիպելեւ դրա արդյունավետությունըինձ թվում էբոլոր պատգամավորները զգում են։

ԱԺ աշխատակազմի ղեկավարներըիհարկենախկինում էլ են մեկնել գործուղումներիբայց առաջին պլան այսքան մղված չեն եղելհանդիպումների ժամանակ առաջին շարքերում չեն կանգնելօրինակ՝ Նենսի Փելոսիի կողքըգործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմաինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերումիհարկեոչբայց էնինչ վերաբերում է աշխատակազմինէլի ես եմ։

Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

Միանշանակ՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում