Պատգամավոր Հայկ Սարգսյանը սպառնում է քաղաքացո...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պատգամավորական անձեռնամխելիությունը Սարգսյանը դարձրել է «դրոշակ» և սպառնալիքներ է հնչեցնում ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Պատգամավորի թիրախում այս անգամ հայտնվել է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը։ Թեման եղել է այն, որ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակագրությունից սքրինշոթ, նախապես փակելով թե ում հետ է արված նամակագրությունը։ Խոսակցության թեման էլ Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջն է։ 

Տիգրան Մազմանյանի գրառմանն ի պատասխան պատգամավորը գրել է․««Լսի այ անինքնասեր, բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես, ձեռիցս չես պրծնի»։