Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
«Ֆուջեյրայի իշխանությունները զբաղվում են առ-Ռիֆաա շրջանի ֆերմայում գրանցված միջադեպով, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով՝ հանգեցնելով Բանգլադեշի քաղաքացու մահվան»,- հայտնել են WAM-ից։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ դառնալով մեծ թվով զոհերի՝ միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։



