Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացվեց հավանություն տալ ներկայացված նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետեւանքով ՀՀ եւ Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածներ խախտումների համար վաեւրչական տույժերը:
Փոխոստիկանապետ Արա Վիդանյանը նշեց. «Առաջարկվում է 2 կարգավորում. Առաջինը մի շարք խխտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նխագաիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումը այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որի կիրառումն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց. «Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթեւեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ածայրահեղ անհրաժեշտությունից կախված երթեւեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Մենք արագ արձագանքում ենք: Մենք բախվելու ենք մի խնդրի հետ, ցավոք սրտի նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից: Մենք պետք է կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել եւ դա պաշտոնապես հաստատել: Կարեւոր է, որ ՊՆ-ն մաքսիմալ արդյունավետ ու արագ գործի: Այս համատեքստում պետք մտածենք նաեւ կամավորականների մասին եւ նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնել»:



