
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի պատերազմի ավարտի ու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից վրդովված մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Ազգային ժողով եւ ՀՀ Կառավարության շենք։
Արդյունքում, ներխուժած անձանց մի մասին իրավապահները գտան 5 տարի անց ու երեկ որոշում են կայացրել։ Մասնավորապես, Ազգարին ժողով, ՀՀ Կառավարություն ներխուժած 4 անձի վերաբերյալ գործը ուղարկում են դատարան։ Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը մեղադրյալներին կանչել է Կոմիտե ու ծանոթացրել որոշմանը: Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ եւ Կառավարության ներխուժած անձանց վերաբերյալ՝ դատարան ուղարկելու փաստաթուղթը։
Հիշեցնենեք, որ մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով, ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ Կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը, այդ կերպ՝ ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով եւ բռնություն գործադրելով՝ մասնակցել զուգորդված զանգվածային անկարգություններին։
Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):