«Փաստ». Սուրեն Պապիկյանը մարզպետնե­րին հրահան...

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախա­րար Սուրեն Պապիկյանը մարզպետնե­րին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց:

Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված:

Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր և ան­ձամբ զբաղվեն քարոզարշավով:

Մարզ­պետներն իրենց մարզերում պետք է օրի­նակ վերցնեն Փաշինյանից և իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լյուբիմչիկ» թեկնածուներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: