«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել պաշտպանության նա...

«ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ խորհրդական Աշոտ Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է առանձնատուն, ինչպես նաև TOYOTA 4 RUNNER 4.0 մակնիշի ավտոմեքենա:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 000 000 ՀՀ դրամ:

Աշոտ Բալասանյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 990 000 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Հավելենք, որ Ա. Բալասանյանը պաշտպանության նախարարի խորհրդական է նշանակվել 2019թ. մարտի 5-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում: