«Փաստ». Անորոշ ու լարված իրավիճակ «Երկրապահու...

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում: Բանն այն է, որ թեպետ ԵԿՄ նախագահի հարցը հանգուցալուծվել է, սակայն ներքին այլ անհանգստություններ կան. մասնավորաբար ԵԿՄ շատ անդամներ դժգոհ են կառույցում իրականացվող դերաբաշխումներից:

Ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում, որ քիչ չեն նաև ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը դադարեցնել ցանկացողները: Ըստ նույն աղբյուրների՝ հիմնական դժգոհություններից մեկն այն է, որ Սասուն Միքայելյանը ակտիվորեն կառույց է ներառում ՔՊ-ականների, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հիմա  էլ նոր իշխանություններն են ուզում ԵԿՄ-ն ներքաշել քաղաքականության մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: