ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, այս մասին նա հայտնել է News.am-ին։
Ըստ Գայանե Գրիգորյանի՝ իր պաշտպանյալին ենթարկել են հոգեբանական և ֆիզիկական ճնշման։
Գործոց մեկ այլ մեղադրյալ Պետրոս Էլբակյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ Politik.am-ին հայտնեց, որ ճնշումներ եղել են նաև իր պաշտպանյալի՝ Էլբակյանի նկատմամբ։ «Ճնշումները եղել են հոգեբանական։ Ֆիզիկական ճնշման մասին իմ պաշտպնայալաը ոչինչ չի հայտնել»,-ասաց փաստաբանը։



