Պաշտպանության ոստիկան փոխնախարարը 4 գյուղերի...

ՊՆ փոխնարար Արման Սարգսյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, մասնավորապես կապված Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնման, Ադրբեջանի հաձակման դեպքում հայկական բանակի անելիքների և  զորքերի հետքաշման հավանական հրամանի հետ։

«Մեր քննարկումները վերաբերում են օրենքների, օրենքների նախագծերի ու մեր հետագա անելիքներին»,- հայտարարեց Սարգսյանը։ Մնացած բոլոր հարցերին փոխնախարարը մեկ պատասխան ուներ․ «վարչապետը երեկ պատասխանել էր»։